Խարկովի դատախազ Եվգենի Պոպովիչը հաստատել է երկու անձանց զոհվելու եւ մեկ ոստիկանի տուժելու մասին լուրը։ Խարկովում կրակոցների փաստով հարուցվել է քրեական գործ, հայտնում է «Մեդիա Պորտը»։
Հաղորդվել էր, որ Խարկովում բախումներ էին տեղի ունեցել ռուսամետ խարկովցիների ու «Աջ հատվածի» ակտիվիստների միջեւ։ «Աջ հատվածից» հայտնել են, որ իրենց գրասենյակի վրա մոտ 100 ռուսամետ ակտիվիստներ են հարձակվել, կռիվ է սկսվել։ Ռուսամետ ակտիվիստները «Աջ հատվածին» սադրանքների եւ զինված հարձակումների մեղադրանք են ներկայացրել։











