Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 17-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Պետական գյուղատնտեսական քոլեջի չգործող մարզադահլիճի ճակատային պատը. տուժածներ չկան:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է քոլեջի չգործող մարզադահլիճի պատը (8x19 մ):

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում քաղաքաշինության, կրթության եւ գիտության նախարարությունների պատասխանատուները:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փլուզման հետեւանքով տուժածներ չկան։