Կրիշնա գիտակցության միջազգային ընկերակցությունը հայտարարել է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Վրինվադան քաղաքում նոր տաճարի շինարարության մասին: Տաճարի բարձրությունը կկազմի 210 մետր, այսինքն այն կլինի աշխարհում ամենաբարձր տաճարը: Այս մասին տաճարի առաջին քարը դնելու արարողության ժամանակ նշել է Ուտար Պրադեշի գլխավոր նախարար Ակշիլեշ Յադավը:

Շինարարությունը, ինչպես սպասվում է, կտեւի 5 տարի եւ կարժենա 3 մլրդ ռուփի (մոտ 50 մլն դոլար):

Տաճարն արդեն անվանել են «երկնաքեր տաճար», քանի որ այն ունենալու է 70 հարկ եւ կրկնակի բարձր է լինելու Վատիկանի մայր տաճարից:

Տաճարի համալիրի տարածքը 24 հա տարածք է ընդգրկելու, որտեղ կլինեն ուխտավորների համար նախատեսված բնակավայրեր: