Փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երիտասարդ տղամարդը կողոպտել է երեք կնոջ՝ նրանց վզից պոկել տանելով ոսկյա զարդեր։

Երեք դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում  կանայք ցուցմունք տալիս նկարագրել են միեւնույն արտաքինով երիտասարդ տղամարդուն։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացել, որ հնարավոր է՝ տղամարդը Բ2 թաղամասի բնակիչ, «բոյով» մականունով Արմեն Վարդանյանն է։ Նրան մարտի 12-ին Իսակովի պողոտայից բերման են ենթարկել։ Ոստիկանության բաժնում առերեսման ժամանակ  տուժող կանայք հասատել են, որ իրենց կողոպտած երիտասարդն Արմենն է։

Արմենը, որ մինչեւ այս 2 անգամ դատապարտվել էր, ոտիկանությունում ասել էր, որ ինքը ոչինչ չի արել։

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։