Ուժեղ քամին լուրջ վնաս է պատճառել Վանաձորի բնակիչներին։ Մարտի 17-ին այն ամատախիլ է արել Թումանյան 6 շենքի դիմաց գտնվող հսկա եղևնին, վնասել Վանաձորի պատկերասրահի տանիքը։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ուժեղ քամու հետեւանքով փլուզվել է Վանաձորի գյուղտնտեսական պետական քոլեջի վթարային  մասնաշենքի պատը։  Լուրջ վնասներ  են  կրել նաև Սպիտակ քաղաքի և Նովոսելցովո համայնքի բազմաթիվ շենք-շինությունների տանիքներ:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վանաձորցիները ամրացնում են իրենց տանիքները, քանի որ քամին ավելի է ուժգնացել։