Բրիտանացի ինժեներներ Մայք Դոբսոնի եւ Դեւիդ Գիլդեյի կողմից ստեղծված CubeStormer 3 ռոբոտը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ կուբիկ-ռուբիկը հավեքելով 3.253 վայրկյանում, ասվում է ARM ընկերության մամուլի հայտարարության մեջ:
CubeStormer 3-ի սահմանած ժամանակը լավագույնն էր ինչպես ռոբոտների, այնպես էլ մարդկանց շրջանում: Ռոբոտի սահմանած նախկին ռեկորդը կազմում էր 5.35 վայրկյան, պատկանում էր CubeStormer 2-ին, որը նույնպես Դոբսոնն ու Գիլդեյը: Մարդկանց շարքում ռեկորդակիր է համարվում հոլանդացի Մեթս Վալկը՝ 5.5 վայրկյան, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Խորանարդը ռոբոտը հավաքում է 4 «ձեռքով», որոնք Lego Mindstorm EV3 կոնստրուկտոնի մասերից են կազմված: CubeStormer 3-ի «ուղեղը» ութմիջուկային պրոցեոսորով Samsung Galaxy S4 սմարթֆոնն է, որը նախագծվել է ARM-ում:











