Հայտնի յոգ Աշուտոշ Մահարաջը սամադհայի՝ մեդիտացիայի բարձրագույն վիճակում է, երբ թվում է, որ մարդը մահացել է, վստահ են նրա հետեւորդները:

Շուտով կլինի արդեն երկու ամիս, ինչ յոգը սառցախցիկում է:

Տեղական իշխանությունները խոստովանում են, որ Մահարաջը պաշտոնապես մահացած է, սակայն իրենք ոչինչ անել չեն կարող: Օրենդրության համաձայն՝ հանգուցյալի կամքի համաձայն նրա մարմինն ու ունեցվածքը կարող են տիրապետել նրա հետեւորդները, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Novinky-ն:

Յոգի հետեւորդները վստահ են, որ նա շուտով վերադառնալու է:

Նրա մամուլի քարտուղարը նշել է, որ իր «մեդիտացիան» սկսելուց մեկ շաբաթ անց գուրուի մարմինը սկսել է քայքայվել, դրա համար էլ նրան ստիպված են եղել սառցախցիկը դնել: