Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դիմել է երկրի հարավային ու արեւելյան մարզերի բնակիչներին: Կառավարության ղեկավարը հաղորդել է ռուսական հատուկ ծառայությունների՝ ուկրաինական մարզերում սադրանքների կազմակերպելու փորձերի մասին: Նա նաեւ արտահայտել է իշխանությունների դիրքորոշումը՝ երկրում տիրող իրավիճակի ու անհետաձգելի հարցերի կապակցությամբ: