Երեւանի 36-ամյա բնակիչ Արման Մարտիրոսյանն ու 20-ամյա Նարեկ Խաչատրյանը մեղադրվում են Քանաքեռ Զեյթուն համայնքում գողություններ կատարելու մեջ:
Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում մարտի 10-ին գողության մասին ահազանգերը հնչում էին ժամը մեկ անգամ: Գողությունների թիրախը Ռուբենյանց, Կարապետ Ուլնեցու եւ Մինաս Ավետիսյան փողոցների տներն էին:
Ժամեր անց ոստիկաններին հաջողվեց գտնել գողերին, որոնց բերման ենթարկեցին Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկից: Բաժնում նրանք խոստովանեցին, որ հատուկ հարմարանքով բացել են դռներն ու գողացել բիժուտերիա, ժամացույց եւ գումար:
Նարեկ Խաչատրյանն ու Արման Մարտիրոսյանը կալանավորված են: Կատարվում է նախաքննություն:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











