«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գգաիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայկական երաժշտական համաժողովի» անդամներին, պատրաստակամություն հայտնել օգնել նրանց ցանկացած հարցում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԲՀԿ-ի պաշտոնական կայքից:

Նա շնորհավորել է երաժիշտներին համաժողովի 20-ամյակի լրանալու կապակցությամբ, գնահատել է  նրանց անցած ճանապարհը, որ այդքան տարի, չնայած դժվարություններին, հանուն երկրի, գաղափարի, իրենց աշխատանքն են կատարել: Դիմելով հյուրերին՝ Գագիկ Ծառուկյանը ասել է հետեւյալը. «Դուք քաղաքականությունից հեռու մարդիկ եք, քաղաքականութամբ չեք զբաղվում, դա ողջունելի է, այդպես էլ պետք է մնաք, որ կարողանաք օրինակ ծառայել դպրոցականներին, որ նրանց մեջ ցանկություն լինի ում նմանվել, ոչ թե խաբեբայի, ստախոսի, թուլամորթի կամ դատարկ դհոլների, այլ մարդու, ով արժեք է ներկայացնում եւ պատմության մեջ ձեռագիր է թողել»:

Մանրամասները՝ տեսանյութում