Մարտի 17-ին Երևանում ուժեղ քամու հետեւանքով Պռոշյան փողոցում շենքերից մեկի պոկված եւ փողոցի երթևեկելի մասում հայտնված տանիքի թիթեղը, բարեբախտաբար, ոչ ոքի, չի վնասել, սակայն այսօր «Յութուբում» հայտնված տեսանյութից պարզ է դառնում, որ տարածում հայտնված վարորդներն ու անցորդները հրաշքով են խուսափել դժբախտ պատահարից։
Ավտոմեքենայում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է վարորդը խուսափում մեքենայի վրա ընկնող տանիքից: Տեսանյութը վերնագրված է «Պահապան հրեշտակ» և նշված է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 17-ին Պռոշյան փողոցում:











