Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պարզել է դիպուկահարների ինքնությունը, որոնք Կիեւի Մայդանում կրակել են մարդկանց վրա: Այդ մասին հայտարարել է Գլխավոր դատախազի առաջին տեղակալ Նիկոլայ Գոլոմաշան, գրում է ТСН-ը:

Նրա խոսքով՝ ստուգում են բոլորի մասնակցությունը ուկրաինական մայրաքաղաքի կենտրոնում մարդկանց զանգվածայաին գնդակոծության ենթարկելուն՝ այդ թվում նաեւ օտարերկրյա քաղաքացիներին:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, չի հաստատվել այն ժամանակ ընդդիմություն համարվող անձանց մասնակցությունը դիպուկարաներին վարձելու մեջ: Իրավապահները տեղեկություններ ունեն դիպուկահարների գտնվելու վայրի վերաբերյալ, ինչպես նաեւ ունեն այն անձնանց ցուցակները, որոնք գնդակահարել են խաղաղ քաղաքացիներին: Դիպուկահարների զենքն առգրավել են: Այս պահին դրանք ստուգում են քննչական մարմինները: