Աստանայի օդանավակայանում Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ-ի աշխատակիցները ձերբակալել են վրացի 40-ամյա «օրենքով գող» Բոնդո Ստուրուային, որը հանցավոր աշխարհում հայտնի է որպես Բոնդո Կազախստանսկի, հայտնում է «Փրայմ Քրայմը»։
Ավելի վաղ նա Մոսկվայում ձերբակալվել էր կրասնոդարցի «գործընկեր» Դավիդ Ջանգիձեի հետ, որը դաշնային հետախուզման մեջ էր շորթումների համար։ Բոնդոն ոստիկաններին ներկայացել էր այլ անվամբ եւ կասկածելի անձնագիր ներկայացրել։
Ռուսաստանի տարածքում Բոնդոյի գտնվելու օրինականության ստուգումը կարճ էր տեւել եւ դրական արդյունք տվել։ Մոսկվայի Պրեսենի դատարանը նրան հարկադրաբար արտաքսելու վճիռ էր կայացրել։ Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ-ի աշխատակիցների ուղեկցությամբ՝ «օրենքով գողը» երեկոյան չվերթով Վնուկովոյի օդանավակայանից մեկնել էր Ղազախստան։











