Մարտի 3-ին Ոստիկանության Կենտրոնականի բաժին էր դիմել մի քաղաքացի եւ հաղորդում տվել իր Iphone 4 մոդելի հեռախոսի կորստի մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Պարզվել է, որ քաղաքացին տաքսիով տեղ գնալուց հետո՝ մեքենայից իջնելուն պես, հայտնաբերել է, որ հեռախոսը չկա: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է նրան տեղափոխած վարորդը՝ 33-ամյա Իշխան Պետրոսյանը, ով խոստովանել է մեղքը «Հեռախոս էին մոռացել ավտոյիս մեջ, վերցրեցի, պահեցի մոտս, վաճառեցի»,- ասել է վարորդը: Նա 200 հազար դրամ արժողությամբ հեռախոսը վաճառել էր 60 հազ դրամով:
Մանրամասները՝ տեսանյութում











