Հայաստանի խորհրդարանի մարտի 24-27-ին կայանալիք քառօրյա նիստերի ընթացքում ոչ իշխանական 4 խմբակցությունները (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագիծ կներկայացնեն՝ քաղաքացիներից լրացուցիչ վճարներ գանձելու հարցերը քննարկելու հարցով: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում քառյակի ներկայացուցիչների դռնփակ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկվար Լեւոն Զուրաբյանը:
«Սա նույնպես միասնական նախաձեռնություն է: Մենք արտահերթ կարգով մտցնելու ենք հետեւյալ հարցը՝ Կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ. ընթացքում ազգաբնակչության եւ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր, տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղեր, Երեւանի մարդատար ուղեւորափոխադրումների ուղեվարձի թանկացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեծելու մասին որոշման նախագիծը»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ խոսքը այն «քերթման սխեմաներն» ուսումնասիրելու մասին է, որոնք ներկայացրել է Կառավարությունը, իշխանությունների կողմից կիրառվել է ժողովրդին թալանելու նպատակով:
Զուրաբյանն ննդգծել է, որ ընդհանուր առմամբ՝ 4 ուժերի ներկայացուցիչների հանդիպումը բավական արդյունավետ է եղել: Նա հիշեցրել է, որ ոչ իշխանական 4 ուժերը որոշել են մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հանդես եկող «Դեմ եմ» շարժման նախաձեռնած հանրահավաքին, որը կկայան մարտի 22-ին:











