Մեքսիկական Տաբասկո նահանգի ոստիկանները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի կտրուկ բարձրացում: Բացի այդ ոստիկանները պահանջում են Տաբասկոյի հանրային անվտանգության նախարարության ղեկավարության հրաժարականը:

Նախօրեին ոստիկաններն անցել են կտրուկ գործողությունների՝ դաժանաբար ծեծի ենթարկելով սեփական ղեկավարներին: Վիլլահերմոսա քաղաքում ոստիկանների բազմությունը ներխուժել է բաժանմունք, քաշելով դուրս բերել ոստիկանական Աուդոմարո Մարտինեզ Զապատային եւ պահանջել նրա հրաժարականը: Զապատան բանակային նախկին գեներալ է, ով ոստիկանապետի պաշտոնը ստանձնել էր 2012թ.:

Ոստիկանները ծեծել են նրա տեղակալին՝ Անտոնիո Զաքարիաս Արիասին: Իրենց ղեկավարին ոստիկանները հարվածել են ոտքերով եւ ձեռքերով:Ոստիկանատանը մնացած եւ Զապատային հնազանդ փոքրաթիվ ոստիկանները եւս դարձել են իրենց գործընկերների հարվածների թիրախը: Մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել: Ստեղծված իրավիճակը ստիպել է նահանգի ղեկավարությանը դիմել դաշնային կառավարությանը, եւ այժմ քաղաքում պարեկում են դաշնային ծառայությունները: