Սյունիքի մարզի տանձավեր գյուղի բնակիչ Ռազմիկ Գեւորգյանը մեղադրվում է համագյուղացու տնից 335 հազար դրամ եւ 25 հազար ռուբլի գողանալու մեջ:

Մարտի 3-ին ոստիկանության Կապանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Տանձավեր գյուղի բնակիչների մեկի տնից գումար է կորել: Նույն օրը ոստիկանները հայտնաբերել են գողին: Ռազմիկ Գեւորգյանը ոստիկանությունում պատմել է, որ մայրն այդ տուն կաթ գնելու էր ուղարկել:

Տեսնելով, որ տանտիրուհին տանը չէ, իսկ տանտերն էլ կույր է՝ Ռազմիկը մտել էր ննջասենյակ ու ներքնակի տակից գողացել 335 հազար դրամ եւ 25 հազար ռուբլի, որից 20 հազար դրամը տվել էր մորը:

Թե ինչ է արել մնացած գումարով, Ռազմիկն ասաց. «Շոր ենք առել ու Երեւանում «գուլյատ» արել»:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում.