Ադրբեջանական Շեկի քաղաքում մի խումբ բնակիչներ գրոհել են տոնական սեղանի վրա, որը քաղաքի կենտրոնում բացված է եղել Նովրուզ-բայրամի տոնակատարությունների կապակցությամբ:
Ւնչպես փոխանցում է haqqin.az-ը, սոցցանցերի օգտատերերի տարածած տեղեկատվության համաձայն՝ շրջանի ղեկավարությունը քաղաքի կենտրոնում տոնական միջոցառումներ է կազմակերպել, որոնք ուղեկցվել են համերգով:
Համերգից հետո շեկինցիներին բացօթյա սեղանն է սպասել: Սեղանին հետեւել է կին, որը բոլոր ցանկացողներին ուտելիք ու քաղցրեղեն է բաժանել:
Սակայնբնակիչների խումբը հարձակվե է սեղանի վրա ու «սրբել» այն: Չնայած կնոջ բղավոցներին՝ քաղցած ամբոխին անհնար է եղել կանգնեցնել:
Հաշված րոպենենրի ընթացքում քաղաքի բնակիչները վերացրել են սեղանը:











