Բիրմանյան պիթոնները կարողանում են գտնել տունդարձի ճանապարհը՝ նույնիսկ եթե իրենց բնակության վայրից տասնյակ կիլոմետրերով հեռու են:
Բիրմանյան պիթոնների երկարությունը 3 մ է, նրանք աշխարհի ամենախոշոր օձերն են: ԱՄՆ-ում այդ տեսակը որպես ընտանի կենդանի պահելը վերջին տասնամյակում դարձել է լուրջ խնդիրների պատճառ:
Մարդիկ, որոնք ձանձրացել էին իրենց օձերից, եւ նրանք, ովքեր չէին կարողանում այլեւս պահել մեծացող սողուններին, ազատվում են նրանցից՝ վայրի բնության մեջ բաց թողնելով: Հատկապես խնդիր էր առաջացել Ֆլորիդա նահանգում, որտեղ բաց թողնված պիթոնների մեծ մասը հաստատվել էին Էվերգլեյդսի ազգային պարկում:
Հյուսիսային Կարոլինայի Դեվիդսոնի քոլեջի կենսաբան Շենոն Փիթման իր գործընկերների հետ կարողացել է բռնել 12 պիթոն եւ նրանց վրա ռադիոալիքների հաճախականությունը որսացող նշաններ ամրակցել, հաղորդում է Vesti.ru-ն:
Հինգ օձ կարողացել էին հասնել իրենց բռնելու տարածքից 5կմ հեռավորության վրա գտնվող տեղանք, վեցերորդը ճիշտ ուղղությամբ էր շարժվել: Օձերի տունդարձի ճանապարհը տեւել էր 94-296 օր:
Անհասկանալի է, թե որտեղից պիթոններին կողմնորոշման նման կարողություն, որտեղից են ստանում նրանք այդ տեղեկությունը: Հնարավոր է, որ նրանց ներքին քարտեզը հիմնված է հոտերի կամ Երկրի մագնիսական դաշտի վրա:











