Կոլումբիայում 8-ամսական երեխան դարձել է ամենախոշորամարմինը երկրում՝ շնորհիվ իր մոր, որը փոքրիկին կերակուր է տվել ամեն անգեմ, երբ վերջինս լացել է:
8-ամսական Սանտյագո Մենդոսը, որն արդեն 20 կգ քաշ ունի, Վալեպուդար քաղաքի իր տնից տեղափոխվել է Բոգոտա քաղաք: Գիրության դեմ պայքարող բարեգործական կազմակերպության կամավորները միջոցներ են հավաաքել այն բանից հետո, երբ նրա մայրը՝ Յունիս Ֆանդինոն, օգնության խնդրանքով նամակ է հղել կազմակերպությանը:
Նամակում կինը խոստովանել է, որ երեխայի չափից ավելի գիրության պատճառն ինքն է, քանի որ ամեն անգամ, երբ երեխան լաց է եղել, ինքը կերակրել է նրան, որ հանգստացնի: Ինչպես հաղորդում է Mail Online-ը, Սանտյագոն արդեն մի քանի անգամ հայտնվել է հիվանդանոցում՝ իր քաշի պատճառով:
Ներկայումս Կոլինայի հիվանդանոցի բժիշկները կփորձեն երեխայի քաշը հասցնել ընդունելի մակարդակի, առանց վիրահատական միջամտության, հաղորդում է FedPost.ru-ն:











