Մեքսիկայում տեսախցիկը ֆիքսել է մի ավտովթար, որի տեսագրությունը համացանցում տարածվում է որպես «աշխարհի ամենաանբախտ վարորդը» վերանգրով։
Տրակտորը ճանապարհով ընթանում է եւ աջ է թեքվում։ Այդ ընթացքում տրակտորին միացված բեռնասայլակն անջատվում է եւ հետ գալով հարվածում կայանված մի մեքենայի։
Տրակտորի վարորդը նկատելով այն՝ արագ ցատկում է տրակտորից եւ վազում բռնելու բեռնասայլակը, սակայն ոտքը սահում է եւ վայր է ընկնում։
Նա չի հասցնում ուշքի գալ, երբ տեսնում է, որ տրակտորը եւս հետ է գալիս ու հարվածում բեռնասայլակին։











