Ավստրալացի անչափահասների խումբը՝ 12-ամյա տղայի գլխավորությամբ, մեքենա են առեւանգել ու սարափելի վթարի ենթարկվել: Վթարը տեղի է ունեցել Կիրվան քաղաքից ոչ հեռու: Ղեկավարումը կորցնելով՝ երիտասարդ վարորդը հինգ ընկերների հետ միասին բախվել է բենզատարին:

Երջանիկ պատահականությամբ վթարի արդյունքում ոչ ոք չի տուժել: Ողբերգությունից վայրկյաններ անց մեքենայի դուռը բացվել է ու մի քանի մարդ դուրս են եկել դրանից: Ավելի ուշ պարզ է դարձել, որ հինգ դեռահասներ փախուստի են դիմել՝ մեքենայում թողնեով 14-ամյա վիրավոր ընկերոջը: Այս մասին հաղորդում է «Ռոսիա 24»-ը՝ վկայակոչելով Mirror-ը:

Վիրավոր տղային տեղի հիվանդանոցներից մեկն են տեղափոխել՝ գլխի թեթեւ վնասվածքով: