Ոստիկանությունը շարունակում է փնտրել անցած տարվա հոկտեմբերին երկու խոշոր ընկերությունների տնօրենների վստահությունը չարաշահելով ավելի քան 5 մլն դրամ հափշտակած ոմն Հրաչին:

Հրաչը, ներկայանալով որպես «Դիլ Ջրպետշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, չարաշահել է երկու ընկերությունների տնօրենների վստահությունը եւ մեկից վերցրել մոտ 1.5 մլն արժողությամբ մետաղապլաստե խողովակներ, իսկ մյուսից՝ 4 մլն դրամ արժողությամբ անվադող: Ընկերություններից մեկի տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է Հրաչը մտնում առեւտրի սրահ եւ քիչ անց դուրս գալ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: