Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի 27-ամյա Արգամ Հովսեփյանը կալանավորվել է Վանաձորի տներից մեկից գողություն անելու համար:
Արգամը հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը մտել էր Վանաձորի Տավրոս թաղամասի տներից մեկը, որտեղից գողացել էր լվացքի մեքենա, սառնարան եւ սպասք ընդհանուր 1.5 մլն դրամ արժողությամբ:
Դեպքից ավելի քան 20 օր անց ոստիկաններին հաջողվեց հայտնաբերել եւ բերման ենթարկել Արգամ Հովսեփյանին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Արգամը կալանավորված է:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











