Մերձմոսկվայում սպանվել է «օրենքով գող» Լաշա Ջոլոգուան, ով քրեական շրջանակներում հայտնի էր որպես Լաշա Գագրինսկի: Մարդասպանը Ռյազանի երկրամասի բնակիչ է, ով վարձով էր մնում «օրենքով գողի» ազգականի տանը: Նա դանակի հինգ հարված է հասցրել Ջոլոգուայի որովայնին, ապա հանձնվել է ոստիկանությանը:

Լաշա Ջոլոգուան «թագադրվել» էր 1995թ., սակայն ոչ մինչ այդ, ոչ էլ դրանից հետո մեկ օր բանտում չի անցկացրել: 1998թ. նա Մոսկվայի «Կոլխիդա» ռեստորանում կայացած հավաքի ժամանակ ձերբակալվել էր մի շարք «օրենքով գողերի», այդ թվում՝ Մայիս Կարապետյանի հետ: Հինգ գողերից երեքը թմրանյութի համար հայտնվել էին բանտում, բայց ոչ Ջոլոգուան: Նրան հաջորդ անգամ բռնել էին 2001թ., Ֆրյազինոյի հավաքից հետո:

Մեկ շաբաթ անց Մոսկվայում գնդակահարվել էր Մայիս Կարապետյանը: Նրա կողքին գտնվող Լաշա Ջոլոգուան եւ Դուկա Գուբլիան չէին տուժել: Մայիսի սպանությունից հետո նա տեւական ժամանակ չէր հայտնվում ոստիկանների ուշադրության կենտրոնում, բայց 2010-ին բռնել էին մեծ քանակությամբ հաշիշով: Նա քննիչին համոզել էր ստորագրությամբ բաց թողենլ իրեն, եւ մինչ օրս հետախուզման մեջ էր, հաղորդում է  «Պրայմ Կրայմը»: