Ուսումը արտասահմանում շարունակելու պատրվակով դասախոսը ուսանողներից գումարներ էր կորզել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Մարտի 18-ին, ժամը 16.30-ին, խարդախություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Գայանե Դաբաղյանը: Պարզվել է, որ նա 2013թ մարտ-օգոստոս ամիսներին, չարաշահելով ուսանողների վստահությունը, ԱՄՆ-ում եւ Գերմանիայում ուսումը շարունակելու նպատակով նրանցից վերցրել էր 4805 եւ 2050 դոլար:

Ուսանողը պատմում է, որ ծրագիրը հոգում էր բոլոր ծախսերը, մինչեւ սեպտեմբեր ինքը պետք է լիներ ԱՄՆ-ում, սակայն դասախոսը սկսել է ինչ-որ պատճառներով հետաձգել, ասելով, թե ֆինանսավորման խնդիր կա: Ուսանողը հրաժարվել է ծրագրից եւ պահանջել գումարը, դասախոսն էլ վստահեցրել է, որ 10 օրում գումարը հետ կվերադարձնի, ինչը չի արել:

Պարզվել է, որ Դաբաղյանի գործողություններից տուժել է Սիրիայի քաղաքացի:

Մանրամասները՝ տեսանյութում