Ռուսական զորքերը Ղրիմում գրավել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի միակ «Զապորոժյե» ուկրաինական սուզանավը: Օկուպացիոն զորքի ներկայացուցիչներից մեկը՝ ՌԴ Սեւծովյան նավատորմի սուզանավերի նավատորմիղի հրամանատար Անատոլի Վարոչկինը հայտարարել է, որ այժմ սուզանավը ղեկավարվելում է Ռուսաստանի կողմից, հաղորդում է «Liga»-ն:

Ղրիմում Պաշտպանության նախարարության մեդիակենտրոնի ղեկավար Վալդիսլավ Սելեզնյովը հայտարարել է, որ ուկրաինական սուզանավի հրամանատար Շագիեւը հրաժարվել է բարձրացնել ռուսական Անդրեեւյան դրոշը: «Ստրելեցկայա նավամատույցում, որտեղ նախկինում տեղակյաված էր սուզանավը, աղբյուրներ չունեմ, սակայն երրորդ կողմի տեղեկությունների համաձայն՝ սուզանավի հրամանատար Շագիեւը հրաժարվել է բարձրացնել ռուսական Անդրեեւյան դրոշը նավի վրա: Նա ափ է իջել, իսկ սուզանավը քարշակով տարել են անհայտ ուղղությամբ»,- նշել է Սելեզնյովը: