Ամերիկյան Թեքսաս նահանգում միանգամից հինգ երեխա է ծնվել: Սթիվեն եւ Միշել Սիլերի ընտանիքում ծնվել են Միա, Թեսսա, Բրայանթ, Գրեյսի եւ Ռեյլի անունով փոքրիկները: Երեխաները ծնվել են Բեյլոր համալսարանի բժշկական կենտրոնում:

Փոքրիկների քաշը տատանվում է 1,1 կգ-ից մինչեւ 1,5 կգ: Բժիշկների խոսքով, երեխաները ծնվել են հղիության 29-րդ ամսում, կեսարյան հատման միջոցով: Նրանց առողջական վիճակը բավարար է: Դպրոցի 33-ամյա ուսուցչուհի Միշել Սիլը հայտնել է, որ նախկինում խնդիրներ է ունեցել երեխա ունենալու հետ, իսկ հնգյակի ծնունդն աստվածային շնորհ է համարում: