Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ պատերազմելու վտանգը գնալով ավելանում է, հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:

«Մենք գիտենք, թե ինչ կա Պուտինի մտքին ու ինչ որոշում է նա կայացնելու: Այդ պատճառով իրավիճակն էլ ավելի պայթյունավտանգ է դարձել, քան նախորդ շաբաթ էր»,-ընդգծել է նա ամերիկյան ABC News հեռուստաալիքի եթերում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է փոխվել մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած վերլուծություններից հետո:

Ըստ ԱԳ նախարարի՝ իրավիճակը ներկայումս այդպիսին է, չնայած որ միջազգային հանրությունը փորձում է դիվանագիտական միջոցների ու պատժամիջոցների շնորհիվ կանգնեցնել Ռուսաստանին:

Ըստ որում՝ Դեշչիցան նշել է, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինայի հիմնական տարածք՝ մայրցամաքային, ուկրաինացիները պատրաստ են պաշտպանել իրենց Հայրենիքը: