ԱՄՆ-ի մի շարք նահանգներում անցկացվում է բավականին տարօրինակ  հոգեւոր ծես`«Անարատության պարահանդես» անվամբ: Մասնակցում են հայրերն` իրենց 12-ամյա դուստրերի հետ:

Տոնական արարողության ժամանակ աղջիկները հայրերին հանդիսավոր խոստանում են, որ կույս կմնան մինչեւ ամուսանանալը: Խիստ ոճով հագնված հայրերն էլ իրենց հերթին երդվում են պաշտպանել իրենց աղջիկների կուսությունը: Երդվում են ծնկաչոք` կաթոլիկական մեծ խաչի առաջ: Ծեսն ավարտվում է նրանով, որ աղջիկներին հանձնում են հատուկ «կուսության մատանիներ», որոնք նրանք պետք է կրեն մինչեւ հարսանիք:

Աս ծեսն ի հայտ է եկել 14 տարի առաջ: Այս թեման այնքան է հետաքրքրել լրագրողներին, որ նրանք որոշել են ծեսին նվիրված փաստագրական ֆիլմ նկարել, գրում է Daily Mail-ը:

Կինոնկարի ր հերոսներն են Ինդիանայից Ուիլսոն եւ Ջոնսոն ընտանիքների ներկայացուցիչները: Ուիլսոնների երեխաները տանն են կրթություն ստանում, իսկ փոքրիկ Ջոնսոնները պետական դպրոց են գնում: Ըստ ֆիլմի հեղինակների` իրենց գլխավոր խնդիրն է ցույց տալ, թե որքան կենսունակ են այդ պահպանողական հայացքները ժամանակակից հասարակության  պայմաններում: