Ուկրաինայի ՆԳ նախարար Արեսեն Ավակովը իր ուղերձում հայտարարել է, որ կոռուպցիայի առաջին ծիլերն ու միտումները նոր իշխանություններում արդեն նկատելի են:
«Կոռուպցիոն սխեմաների հետախուզումը կարեւոր է ոչ միայն մեղավորներին պատժելու տեսանկյունից ու պետությանը միջոցները վերադարձնելու, այլեւ որպեսզի նոր, այսպես ասած, պատվաստանյութ հանդիսանա նոր իշխանությունների համար, ինչպես նաեւ կոռուպցիան արմատախիլ անելու»,-ասել է Ավակովը:
Այդ պատճառով, ըստ նրա, ծայրահեղ կարեւոր է այսօր բացահայտորեն խոսել այն հանցագործությունների մասին, որոնք ներկայումս հետաքննության փուլում են, ինչպես նաեւ դրանց արդյունքների, հաղորդում է ՈւՆՆ-ը՝ վկայակոչելով ՆԳ նախարարի տեսաուղերձը:











