Մշակողներն արդեն տպագրող 3D-սարք են ստեղծել Foodini սնունդի համար շուկա թողարկվելու համար, իսկ ցանկացողներն արդեն կարող են պատվիրել:
Հաղորդում են, որ Foodini-ի օգնությամբ հնարավոր է հեշտությամբ տպագրել տարատեսակ խմորեղեն, քաղցրավենիք, պիցցա կամ մակարոնեղեն՝ դրանց տալով ցանկացած տեսք ու օգտագործելով սեփական բաղադրատոմսերը: Սակայն որոշ ուտեստներ հարկ կլինի նախօրոք ավանդական մեթոդներով նախապատրաստել:
Սպասում է, որ տպագրող 3D-սարքը լայն կիրառում կգտնի փոքր ռեստորաններում, հրուշակեղենի եւ հացի գործարաններում, ինչպես նաեւ շարքային խոհանոցներում: Արժեքը կազմում է 1000 եվրո, սակայն հաջողության դեպքում այն կնվազի:











