Ուկրաինացի դեսանտայինները Ուկրաինայի Խերսոնի մարզում իրենց վերահսկողության տակ են վերցրել ՌԴ Սեւծովյան նավատորմի նավիգացիոն կայանը: Այս մասին հաղորդում է «Նովի վիզիտ»-ը:

Հաղորդվում է, որ ուկրաինացի զինվորականները «Մարս-75» նավիգացիոն կայանի տարածք են եկել մի քանի հետեւակի մարտական մեքենաներով: Նրանք հիդրոգրաֆիկական օբյեկտի ունեցվածքի հաշվառում են իրականացնում: Քաղաքի բնակիչների խոսքով՝ ռուս զինվորականները դադարել են հայտնվել կայանի տարածքում երկու ամիս առաջ:

Նշվում է, որ Վիկտոր Յուշչենկոյի իշխանության տարիներին գործադիր ծառայությունը բազմիցս փորձել է կատարել «Մարս-75»-ը պետական «Պետական հիդրոգրաֆիա» ձեռնարկությանը վերադարձնելու մասին դատարանի որոշումը, բայց ապարդյուն: