Ոստիկանության Շենգավիթի բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ մեղադրյալ Արման Խալեպյանն անցյալ տարվա վերջերին եւ այս տարվա սկզբներին Երեւանում կատարել է երկու բացահայտ հափշտակություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջին կողոպուտը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջերին Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցում, իսկ երկրորդը՝ Արամ Խաչատրյանի փողոցում՝ հունվարի 10-20-ն ընկած ժամանակահատվածում: Երկու դեպքում էլ տուժողները կանայք են եղել, հափշտակել են նրանց պայուսակները:
Մանրամասները՝ տեսանյութում:











