Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը խոստացել է գաղտնազերծել «Աջ հատվածի» համակարգող Սաշկա Բիլիի (Ալեքսանդր Մուզիչկո) գործի բոլոր նյութերը, որը զոհվել էր ուժայինների կողմից ձերբակալության փորձի ընթացքում՝ մարտի 25-ին: Այս մասին նախարարը գրառում է կատարել

Facebook-ում:

«Նրանք, ովքեր պատրվակ են փնտրում զենքով կռվելու մայրաքաղաքի կենտրոնում, այլ ոչ թե ուկրաինացի զինվորականների համազգեստներով՝ անցակետերում՝ անջատականների դեմ, պետք է հասկանան, որ իրենց անունը դավաճան է:   ՆԳՆ-ն կհրապարակի բոլոր փաստաթղթերը, տեսագրությունները եւ ձայնագրությունները: Առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում ՆԳՆ-ն ձայնագրությունների վրայից կհանի  բոլոր սահմանափակումները, կհրապարակի դրանք», - խոստացել է նախարարը:

Ըստ նրա՝ դա հասարակությանն ավելի շատ տեղեկություն կտա գործի մասնակիցների վերաբերյալ: «Յուրաքանչյուրն ինքը կորոշի՝ ով է հերոս, ով հանցագործ», - նշել է Ավակովը:

Հիշեցնենք,  մարտի 25-ին «Աջ հատվածը» հայտնել էր, որ մտադիր է վրեժխնդիր լինել ներքին գործերի նախարար Ավակովից՝ Սաշկա Բիլիի սպանության համար:  Իսկ ՆԳՆ-ում էլ հայտնել էին, որ Մուզիչկոն ինքն էր իր վրա կրակել՝ Ռովենի մարզում զինված հանցախումբը չեզոքացնելու  հատուկ գործողության ժամանակ:  Ավակովն ընդունել էր Աջ հատվածի մարտահրավերը:

Մարտի 27-ին շարժման ներկայացուցիչները բողոքել էին Ուկրաինայի խորհրդարանի շենքի առաջ՝ պահանջելով ներքին գործերի նախարարի հրաժարականը: