Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները սպիտակ ժապավեններով կապել են աչքերը, մի մասը նաեւ բերանները, եւ սկսել են բողոքի լուռ ակցիան Սահմանադրական դատարանի առջեւ։ Կապված աչքերը խորհրդանշում են արդարադատությունը, կապված բերանը՝ լռությունը։ Մասնակիցներն իրենց հետ բերել են նաեւ արդարադատության աստվածուհու՝ Ֆեմիդայի պատկերով պաստառներ (ֆոտոռեպորտաժ

Ակցիայի մասնակիցները բռնել են Ֆեմիդայի նկարով պաստառներ,

Մանրամասները` yerkir.am կայքում:

Ակցիայի մասնակիցները բռնել են Ֆեմիդայի նկարով պաստառներ,

Մանրամասները` yerkir.am կայքում:

Ակցիայի մասնակիցների մի մասը «ԴԵՄ ԵՄ» շապիկներով եւ գլխարկներով են։ ՍԴ-ում շարունակվում է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը վիճարկող՝ ԱԺ չորս ոչ կոալիցիոն ուժերի ներկայացրած հայցի քննությունը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ առավոտյան ժամը 11։00-ից Սահմանադրական դատարանի հետեւի մասում մի քանի տասնյակ մեքենաներով՝ եւ ոստիկանական եւ ոչ ոստիկանական, հավաքվել են մեծ թվով ոստիկաններ։

ՍԴ-ի մոտ են նաեւ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ երիտասարդական թեւերի ներկայացուցիչները։

«ԴԵՄ ԵՄ»-ը նախապես հայտարարել էր, որ այսօր իրականացնելու են գեղեցիկ ու խորհրդանշական ակցիա՝ առանց կոչերի, առանց ելույթների, որպեսզի չխանգարեն դատարանի աշխատանքը։ Ելույթների, կոչերի փոխարեն կլինեն խոսուն պաստառներ։

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական բնույթ է կրում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am