Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքի բնակիչներից մեկը ոսկի ստանալու նպատակով հանքանյութ է գողացել: Պարզվել է քաղաքացու ինքնությունն ու բնակության հասցեն: Գողությունը կատարել էր Վարդենիսի բնակիչ Նվեր Մելիքյանը, որի տանն ու կից շինությունում հայտնաբերվել է հանքանյութի նմանվող 85 կգ մանրացված զանգված, 35 մետր ալյումինե մալուխ եւ հանքանյութ մանրացնող երկու սարքավորում:
Նա ոստիկաններին մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է Սոթքի ոսկու հանքից գողացել հանքանյութը:
Փաստիա առթիվ հարուցվել է քրեական գործ, Մելիքյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Նմանատիպ եւս մեկ դեպք է բացահայտվել:
Մանրամասները՝ տեսանյութում:











