Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների մարտի 28-ի լուռ եւ խորհրդանշական ակցիան Սահմանադրական դատարանի առջեւ տեւեց ընդամենը 15 րոպե։ Նախաձեռնության անդամները հավաքվածներին բաժանեցին ժապավեններ, որոնցով հավաքվածները կապեցին աչքերը՝ ի նշան ՍԴ-ին ուղղված անաչառ արդարադատության հորդորի։

«ԴԵՄ ԵՄ»-ին բնորոշ ելույթներն ու վանկարկումները, ինչպես եւ նախապես հայտարարվել էր, տեղի չունեցան։ Հավաքվածները 15 րոպե՝ կապված աչքերով՝ «ԴԵՄ ԵՄ»-ի դրոշները, պաստառները, Ֆեմիդա աստվածուհու պատկերով ու արդարադատության մասին հայտնի մարչդկանց թեւավոր խոսքերով պաստառները վեր պարզած, կանգնեցին մոտ 15 րոպե ու հեռացան։

ՍԴ-ում դեռ շարունակվում է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը վիճարկող՝ ԱԺ չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների 26 պատգամավորների ներկայացրած հայցի քննությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական բնույթ է կրում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am