Լոնդոնում բացվել է կատուների համար առաջին սրճարանը: Այժմ այստեղ կարող են մի բաժակ սուրճ խմելուց բացի զբաղվել նաեւ փափուկ կենդանիների հետ: Վերջերս բացվել է կատուների համար առաջին սրճարանը:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գործող այս սրճարանում մշտապես կատուներ են բնակվու, հաղորդում է «NTDTV.ru»-ն: 

Այցելուներին ուրախացնում են 11 կենդանիները, որոնց Լոնդոնի կենդանիների ապաստարաններից են վերցրել: Հաստատության հիմնադիրները ոգեշնչվել են կատուներից ճապոնական սրճարանից, որոնք Ճապոնիայում բավական տարածված են:

Սեղան կարելի է պատվիրել հատուկ վեբ-կայքում: Աշխատանքի առաջին ժամերին ավելի քան 3000 դիմում է ներկայացվել: Հաստատությունը բացվել է մարտի 1-ին: Այսօր մինչեւ հունիս արդեն սեղանները պատվիրված են: Մուտքը կազում է 5 ֆունտ: Կա ժամանակի սահմանափակում՝ 2 ժամ: