Երեւանի բնակիչներ 4 անգամ դատապարտված 36-ամյա Ալեքսանդր Քոլոզյանն ու 8 անգամ դատապարտված 32-ամյա Արմեն Ալեքսանյանը, որոնք անցած տարվա հոկտեմբերին էին համաներմամբ ազատ արձակվել, գողություն կատարելու կասկածանքով օրերս կալանավորվել են:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ին: Ալեքսանդրն ու Արմենը մտել էին Երեւանի Դրոյի փողոցի շենքերից մեկը ու փորձել գողություններ կատարել: Բնակիչներից մեկը նկատել էր, որ երկու տղամարդ հատուկ հարմարանքով փորձում են բացել հարեւան տան դուռը: Դեպքի վայր մեկնած ոստիկաններին հաջողվել էր բերման ենթարկել համաներումով ազատ արձակված տղամարդկանց:
Ոստիկանությունում Ալեքսանդր Քոլոզյանի մոտ հայտնաբերվել էր ոսկյա մատանի եւ ժամացույց. մարտի 20-ին հանցավոր զույգը գողացել էր մի քանի մլն դրամ արժողության ոսկյա զարդեր եւ ժամացույց:
Կատարվում է նախաքննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











