Վայոց Ձորի մարզի որոշ քաղաքներում երեկվանից ձյուն եւ կարկուտ է տեղում: Ջերմուկ քաղաքում կարկուտի եւ քամու հետեւանքով որոշ շենքեր հոսանքազրկվել են:

«Երեկ երեկոյան սկսեց ձյուն գալ,առավոտից կարկուտ եւ անձրեւ է գալիս. մեկը կտրվում է մյուսն է սկսվում, ցուրտ է: Լույսերն էլ անընդհատ անջատվում են, զանգում ենք քաղաքապետարան ասում են, որ քամուց է, առայժմ ոչինչ չեն կարող անել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկ քաղաքի բնակիչ Նարեկ Միրզոյանը:

Նշենք, որ այսօր՝ մարտի 29-ին, կարկուտ է տեղացել նաեւ Երեւանում եւ հարակից մի շարք բնակավայրերում:

«Հայպետհիդրոմետը» հայտնել էր սպասվող տեղումների, ամպրոպի եւ ջերմաստիճանի անկման մասին, սակայն կարկուտ չէր կանխատեսել։