Լոռու մարզում տեղացած առատ ձյունը մարտի 30-ին առանց էլեկտարականության է թողել մարզի մի մասը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հոսանքազրկվել են Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի եւ Վանաձոր քաղաքների մի շարք թաղամասեր, որտեղ կատարվում են վթարավերականգնողական աշխատանքներ:

Առատ ձյան հետեւանքով դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոմայրուղին, իսկ Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ճանապարհի 7-րդ կիլոմետրում առավոտյան տեղի ունեցած սողանքի պատճառով ավտոճանապարհը դարձել է ոչ երթեւեկելի: