Կիեւի Մայդանում մարտի 30-ին հազարավոր մարդիկ հավաքվել են սգո վեչեի` Երկնային հարյուրյակի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ:

Մասնավորապես, հայ համայնքի ներկայացուցիչները եւ կիեւցիները մոմ են վառել նաեւ Սերգեյ Նիգոյանի հիշատակին: Միջոցառմանը ներկա Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը նշել է, որ  «հայ համայնքը պատրաստ է մինչեւ վերջ լինել Ուկրաինայի ժողովրդի կողքին` հանուն Ուկրաինայի ազատության», հայտնում է Aspekty.net-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Կիեւի Գրուշեւսկի փողոցում զոհվել էր Դնեպրոպետրովսկի մարզի բնակիչ Սերգեյ Նիգոյանը:  Մեկ ամիս անց Կիեւի խռովությունների ընթացքում մահացել էր նաեւ Գեորգի Հարությունյանը: