Մարտի 25-ին Սայաթ Նովայի փողոցի շենքերից մեկում գողություն էր կատարվել: Անհայտ անձինք, օգտվելով այն փաստից, որ բնակարաններից մեկի դուռը կողպված չէ, մտել էին ներս, աննկատ վերցրել նոթբուքն ու հեռացել:
Տանտիրուհին բնակարանում է եղել, բայց մինչ ննջասենյակից հասել է հյուրասենյակ, գողերը հեռացած են եղել:
Ոստիկանության կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ Երեւանի բնակիչներ Կարեն Խանդամյանն ու Գոռ Սեւոյանը քաղաքի տարբեր շրջաններից կատարում են բնակարանային գողություններ: Նրանց բերման են ենթարկել Տերյան Կորյուն փողոցների խաչմերուկից:
Մանրամասները՝ տեսանյութում:











