Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի բնակիչներից մեկի տնից գողացել են 2 ոսկյա մատանի եւ 20 հազար դրամ՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Գողությունը  կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Դոնորա Գորոյանը, եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք: Պարզվել է, որ նա ցանկապատի վրայով տնամերձ էր մտել, մոտեցել տանը, մտել ննջասենյակ, տանտիրուհու պայուսակից վերցրել դրամը եւ մատանիները ու հեռացել:

Գողոնը առգրավվել է, Դոնորա Գորոյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Մանրամասները՝ տեսանյութում