Սա նշանակում է,  որ Կառավարությունը անհապաղ պետք է հրաժարական տա, ես այդպես եմ գնահատում ՍԴ-ի այսօրվա որոշումը: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ՍԴ-ում՝  «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: 

Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ սա մի դրական քայլ էր դեպի ապրիլի 28-ը՝ շուրջօրյա հանրահավաքները:

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գեւորգ Գորգիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց,որ այսքանից հետո Կառավարությունը եւ վարչապետը պետք է հրաժարական տան: «Սա հաղթանակ էր, սակայն վճիռը 64 էջ էր, որը պետք է կարդալ եւ հետո ասել, թե ինչ որոշվեց: Նախնական գնահատակններ տալը սխալ է»,- ասաց նախաձեռնության անդամը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներայացրել դատարան: Որոշումը, որ կազմում է 64 էջ, ընթերցեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: