Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակչուհի Նարինե Մկրտչյանը մեղադրվում է Ծաղկաձորի հյուրանոցներից մեկից Apple ֆիրմայի համակարգիչ գողանալու մեջ:

Մարտի 28-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձորի հյուրանոցներից մեկի սրահից մոտ կես մլն դրամ արժողության համակարգիչ է անհետացել: Հենց նույն օրը ոստիկաններին հաջողվեց բերման ենթարկել գողության կատարած անձին, որն աշխատում էր նույն հյուրանոցում:

Նարինեն ոստիկանությունում «համոզում էր», որ առանց հասկանալու է կատարել գողությունը:

«Գիտեի՝ երեխայի կամպյուտեր ա, հետո նոր իմացա, որ համակարգիչ ա»,- պատմել է նա:

Նարինե Մկրտչյանն ազատ է արձակվել ստորագրության դիմաց: Կատարվում է նախաքննություն: