Ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 7-ը «Օրանժ» ընկերությունը Ազատության հրապարակում իրականացնում է ազատությունը խորհրդանշող ակցիա, որի շրջանակում ցանկացողներին հնարավորություն է տալիս օդապարիկով անվճար բարձրանալ օդ։ Օդապարիկի ուղեւոր կարող է դառնալ 10 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ։

Անվտանգության նկատառումներոից ելնելով՝ օդապարիկը ճոպաններով ամրացված է գետնին եւ 20-30 մետրից ավելի չի բարձրանում։

Օդ բարձրանալ ցանկացողների թիվը մեծ է, օդապարիկի մոտ հերթեր են գոյանում։ Ակցիայից օգտվողները NEWS.am-ին ասացին, որ կնախընտրեին, որ օդապարիկն ավելի շատ բարձրանար ու օդում պտտվեր։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am