Ոստիկանության Մեղրիի բաժանմունքը մարտի 19-ին բացահայտել է թմրամիջոցի ապօրինի տեղափոխման հերթական դեպքը: Կասկածյալը Արսեն Տիրատուրյանն է: Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Արսենի օրգանիզմում կա թմրանյութի նմանվող տարատեսակ միջոցների մի ամբողջ խմբաքանակ: Ոստիկանությում Արսենն արդեն խոստովանել էր, որ թմրանյութը ձեռք է բերել Իրանի իսլամական հանրապետության մի քաղաքացուց: Սա սակայն թմրամիջոցների ապօրինի իրացման միակ դեպքը չէ:

Մարտի 7-ին ոստիկանները թմրանյութ իրացնելու կասկածանքով Արարատ քաղաքի Հայփոստի բաժանմունքի մոտից բերման էին ենթարկել Նաիրա Ալոյանին, որի մոտ հայտնաբերվել էր 218 հատ բուկլենոֆին տեսակի ամբողջական հաբեր եւ 5 հատ էլ նույն դեղահաբի կտորներ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: