Չորս մարդ մարմնական վնասվածքներ է ստացել ամերիկյան Հյուսթոն քաղաքում, որտեղ գնացքը խոյահարել է կարմիր լույսի տակով անցած ամենագնացը: Հյուսթոնի ոստիկանությունը հրապարակել է տեսագրությունը, որում երեւում է, թե ինչպես է մենքեյի վարորդը փորձում շրջանցել գնացքը: Euronews-ի փոխանցմամբ, մեքենան շրջանցում է շլագբաումները, բայց չի հասցնում հատել ռելսերը: Երկու մեծահասակի եւ երկու երեխաների տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին, բարեբախտաբար ոչինչ չի սպառնում: Վարորդին տուգանել են կարմիր լույսի տակով անցնելու համար:
Տեղադրություն











